Abrams տանկերի առաջին խմբաքանակը, որը ԱՄՆ-ն տրամադրում է Ուկրաինային, հանգստյան օրերին կուղարկվեն Ուկրաինա, որտեղ կհասնեն մինչև աշնան սկիզբը, երկուշաբթի ասել է բանակի գնումների բաժնի պետ Դագ Բուշը։
«Այժմ դրանք պետք է հասնեն Եվրոպա, իսկ հետո Ուկրաինա՝ տանկերին վերաբերող բոլոր իրերով՝ զինամթերք, պահեստամասեր, վառելիքի սարքավորումներ, վերանորոգման հզորություններ։ Այնպես որ դրանք պարզապես տանկեր չեն, այլ ամբողջական փաթեթ, որ կցվում է դրանց: Այս ամենը դեռ ընթացքի մեջ է»,- ասել է Բուշը ճեպազրույցում։
Միացյալ Նահանգները ուկրաինացիներին տանկեր վարելու ուսուցումը սկսել է մայիսին Գերմանիայում: Ուկրաինայի համար նախատեսված 31 տանկ մի քանի ամիս շարունակ վերանորոգվում և պատրաստվում էր առաքման։
ԱՄՆ-ը զգալիորեն արագացրել է տանկերի ուղարկման ժամկետները` այս տարվա սկզբին որոշելով տրամադրել առավել հին M1-A1 մոդելները՝ տանկի ավելի ժամանակակից տարբերակի փոխարեն:
Բաց մի թողեք
Բլինքենի նոր օգնականը պատասխանատու է նաև Հայաստանի հետ կապերի հարցում․ Լուսանկար
Մարգարիտա Սիմոնյանի դեմ քրգործ է հարուցվել Ռուսաստանում, ինչ է պատահել
Արտակարգ իրավիճակ Վրաստանում. որոշ շրջաններ հեղեղվել են. Լուսանկար