September 24, 2023

ԱՄՆ սենատի ներկայացուցիչներն այցելել են Սյունիք և Վայոց Ձոր․ Լուսանկար

Այս շաբաթ Հայաստանում էին ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սարա Արկինը և Դամյան Մերֆին։

Նրանք այցելեցին Սյունիքի ու Վայոց Ձորի մարզեր՝ տեղում ծանոթանալու սահմանային հատվածում տիրող անվտանգային իրավիճակին։ Նրանք Եղեգնաձորում հանդիպեցին ԵՄ մոնիտորինգի առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին, ապա Տեղ գյուղի մոտ հանդիպեցին Սյունիք մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, որը պատվիրակությանը ներկայացրեց Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և դրա հետևանքով բաժանված հարյուրավոր ընտանիքների վիճակը։

ԱՄՆ սենատի ներկայացուցիչներն այցելել են Սյունիք և Վայոց Ձոր

%d bloggers like this:
Verified by MonsterInsights