September 22, 2023

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածուն՝ Սուրեն Պետրոսյանն է

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը։ Քաղաքապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն է։

Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, այս պահին Պետրոսյանը սեփական օրակարգով է և որևէ քաղաքական ուժի հետ գործակցելու նպատակ չունի։

Նշենք, որ Սուրեն Պետրոսյանը հանրության լայն շերտերին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 2022թ. օգոստոսին իր ընտանիքով տեղափոխվել է Արցախի Հանրապետության Աղավնո գյուղ՝ կոչ անելով մարդկանց հետևել իր օրինակին և այդկերպ խոչընդոտել գյուղը Ադրբեջանին հանձնելու իշխանությունների որոշմանը։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights