September 22, 2023

Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Նիսսան»-ը բախվել է թմբին ու կողաշրջվել. կան տուժածներ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Շեն» խանութի հարևանությամբ, բախվել են Mercedes, Toyota և Газ 3110 մակնիշի ավտոմեքենաները: 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Օգոստոսի 7-ին՝ ժամը 23։40-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին՝ Կիրանց գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Բ․, ծնված 1951 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ), բախվել հողաթմբին և կողաշրջվել:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին և ուղևոր Մ․ Մ․-ին (ծնված 1957 թ.), տուժածները հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights