September 26, 2023

Կարեն Դուրգարյանը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի 2-րդ փուլն ավարտվել է: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել Կարեն Դուրգարյանը:
Այս մասին հայտնեցին ԿԳՄՍՆ-ից։
Հարցազրույցի փուլը 2 թեկնածուն էլ հաղթահարել՝  Կարեն Դուրգարյանը և Լիլիթ Պետրոսյանը, բայց քվեարկության արդյունքում որոշվել է, որ հաղթող պետք է ճանաչվի Կարեն Դուրգարյանը, քանի որ նա ստացել էր 80 միավոր, իսկ Լիլիթ Պետրոսյանը՝ 59: Հրամանագրումը տեղի կունենա 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Օպերայի տնօրենի պաշտոնի համար հայտ էր ներկայացրել 6 թեկնածու՝ թատրոնի ներկայիս տնօրենի ԺՊ Կարեն Դուրգարյանը, «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական և «Հայա» փառատոների տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, թատրոնի գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը, թատրոնի ընդհանուր բաժնի պետ Ազգանուշ Ստեփանյանը և երաժիշտ Հակոբ Գասպարյանը:
ՄԻՏՔ․am-ի խմբագրակազմը շնորհավորում է Կարեն Դուրգարյանին և մաղթում ստեղծագործական հաջողություններ, նոր ու հրաշալի ներկայացումներ։
Կարեն Դուրգարյանը՝ Օպերայի և բալետի ազգային թատրոնի տնօրեն
%d bloggers like this:
Verified by MonsterInsights