Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել։
Ժամը 08։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գարեգին Կ․-ն իր վարած Lada մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Նունուֆար Հ․-ին։
Բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա՝ տեղափոխել «Աբովյան» ԲԿ։
Վրաերթի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բաց մի թողեք
Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
Թուրքը 100 մետր ներքև է, մեզ ասում են գնացեք ձեր տները. ԼՂ քաղաքացիները դեռ Ստեփանակերտի օդանավակայանում են․ Տեսանյութ