September 25, 2023

Մինչ գալը սրանք ու սրանց նմանները երկիրս երեւի աուլ են կարծել, իրենց շրիշակից ցածր մակարդակներում …

Ազատական Դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, արվեստագետ Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Տուրանդոտ ներկայացման առաջնախաղի օրը հանդիսատեսից, մասնավորապես սփյուռքահայերից ստացած իր տպավորություններին․
Հորթի հրճվանքով Հայաստանում հայտնված, Հանրապետությունս ընդամենը հայրենիք համարող մի խավիկ, նույն պլշած հայացքներով հայտնվել են մեր ազգային ակադեմիական օպերային դահլիճում, ի դեպ, առաջին անգամ որեւէ օպերայում, ու արմենչիկների տակ տռճիկ տվողի գորովանքով, Տուրանդոտի յուրաքանչյուր գործողությունից հետո իրար երես են նայում, ապշում գեղեցկությունից ու արտաբերում, թե վաու, կամ մալադեց Արմենիա։ Մինչ գալը սրանք ու սրանց նմանները երկիրս երեւի աուլ են կարծել, իրենց շրիշակից ցածր մակարդակներում … Ես ձեր …
Չդիմացա, ներեցեք, ավելի լավ է այստեղ գրեմ, քան տեղում արմենչիկների բերնին գամ։
%d bloggers like this:
Verified by MonsterInsights