October 1, 2023

Նախկին ճանապարհային ոստիկանը բախվել է քարե պարսպին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։35-ի սահմաններում 36-ամյա Աշոտ Կոստանյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Պտղնի վարչական համայնքի «Մուլտի Մեջիք մոլի» դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։

Վթարի հետևանքով Ա․ Կոստանյանը մարմնական վնասվաքներով  տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Կոստանյանը նախկինում աշխատել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակում։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights