September 24, 2023

Մեկ – երկու տարում աշխարհը վերաձևակերպվելու է, այդ ընթացքում պետք է Արցախը հայ պահել

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արցախում սով է … ու ցեղասպանություն։ Ավելի վատ է, քան 1915-ին։ Միջազգային կազմակերպությունների ու դատարանների որոշման վրա Ադր-նը թքած ունի։ Խաղաղապահներն էլ ոչին չեն կարող անել։ Չեն էլ ուզում։

Պատճառը մեկն է. Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադր-նի կազմում 2022-ի հոկտեմբերին։ Դրանից հետո Ադր-նն ասում է. էլ ի՞նչ դատարան, ի՞նչ խաղաղապահ. իմ տարածքն է, ի՞նչ ուզում եմ անում եմ։ Պիտի հորդորեի Փաշինյանին, որ մինչ իր հեռանալը, հայտարարի, որ ինչպես և այլ ժողովուրդների պարագայում, Հայաստանը հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սա շատ կարևոր է։ 1-2 տարուց աշխարհի քարտեզը վերաձևակերպվելու է։ Ռուս-ուկրաինական հակամարտության մեջ Ռ-նը չի պարտվելու։ Արևմուտքը Ռ.-նի հետ բարիշելու է։ Մինչ այդ պետք է կարողանալ չհայաթափել Արցախը։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights