Այսօր՝ օգոստոսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 14:00-ի սահմաններում «Վաղարշապատ» շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Բաց մի թողեք
23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
«Վայլդբերրիզ»-ը օգտվողների բանկային քարտերից տարբեր չափի գումար է գանձում, երբ օգտվողները պատվերներ չեն կատարել
Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. սեփական սունկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ դին