October 1, 2023

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. վարորդներից մեկը հոսպիտալացման ճանապարհին մահացել է

Օգոստոսի 8-ին՝ ժամը 21։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Դ. Գ.) և «Chrysler» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Օգոստոսի 8-ին, ժամը 20։35-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ-Սպանդարյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին բախվել են «Honda» մակնիշի (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1989 թ.) և «Ford» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1959 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ա. Բ.-ի դին դուրս է բերվել ավտոմեքենայից, իսկ ուղևորներ Ս. Բ.-ն (ծնված 1963 թ.) և Ա. Ս.-ն (ծնված 1962 թ.) հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՃՏՊ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

%d bloggers like this:
Verified by MonsterInsights