ԼՂ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ հարձակումների նոր ալիք է լինելու «Տելեգրամ» հավելվածի վրա:
Իսկ իրականում դուք հաքերին եք ուղարկում ձեր «Telegram»-ի մուտքի վերականգնման կոդը: Եթե անեք այն ամենը, ինչը պահանջվում է, ապա հաքերը հեշտությամբ գողանում է ձեր հաշիվը: Նման իրավիճակից զերծ մնալու համար, անհրաժեշտ է միացնել երկգործոնային պաշտպանություն:
Կարևոր է, սոցիալական հարթակում հասանելիություն չտալ բանկային քարտի տվյալներին, էլ․փոստին, ինչպես նաև երբեք չտրամադրել հեռախոսահամարին եկած ստուգիչ կոդը»,-ասված է հաղորդագության մեջ։
Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը, որի օգտատերը ներկայանում է որպես կին, որն իբր բնակվում է Ստեփանակերտում, կապ է հաստատում Արցախի բնակիչների հետ, շփման միջոցով վստահություն ձեռք բերում, ներգործում հոգեկան աշխարհի վրա, ապա շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում:
«Ուստի, նմանատիպ և այլ վտանգներից զերծ մնալու համար, վարչությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն:
Կարևոր է օնլայն տիրույթում հասանելիություն չտալ անձնական տվյալներին, լուսանկարներին: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում, անմիջապես դիմեք ոստիկանություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
Սեպտեմբերի 22-ի աստղագուշակ․ Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք դժվարություններ
Հայտնի է Ազգային կոմիտեի կազմը
Զգուշավոր տարածեք գրառումները, որոնցով կարող են զբաղվել ադրբեջանական հատուկ ծառայությունները․ Մարտիրոսյան