September 25, 2023

ՌԴ ԱԴԾ-ն իրավունք կունենա ստանալ տաքսիների շահագործման ընթացքում մշակված տվյալները

ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը անդրադարձել է մամուլում տարածվող հրապարակումներին, ըստ որոնց՝ Ռուսաստանում սեպտեմբերի սկզբին ՌԴ ԱԴԾ-ն իրավունք կունենա ստանալ տաքսիների շահագործման ընթացքում մշակված տվյալները։

Տարածած հաղորդագրության մեջ գործակալությունը նշել է․ «Հաշվի առնելով հանրության հետաքրքրվածությունը Yandex-ի կողմից մշակվող տվյալների վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկություններին՝ հայտնում ենք, որ meduza.io կայքի հրապարակումների մասին գործակալությունը տեղեկացել է դեռ երեկ:

«Արդյունքում Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում սկսել ենք խնդրո առարկա անձնական տվյալների մշակման իրավաչափության վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություն:

Ընթացքի մասին կհայտնենք պատասխան ստանալուն պես»,-նշվում է հայտարարության մեջ։

Yandex-ի նոր օրենսդրական բարեփոխման հետևանքով ռիսկի տակ են շատ երկրների բնակիչներ՝ Հայաստանից և Վրաստանից մինչև Իսրայել և Ֆինլանդիա։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights