October 4, 2023

Ավտովթար Վայոց ձորում․ բախվել է երեք ավտոմեքենա, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112.7 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Արմեն Շ.-ի վարած Opel մակնիշի, Վայց ձորի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Գոռ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 72-ամյա Մամրե Ս.-ի վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով 04-ը գլխիավայր շրջվել է:

Վթարի հետևանքով Մամրե Ս.-ն, նրա ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 77-ամյա Ավագ Հ.-ն և ևս մեկ հոգի, ում տվյալները ճշտվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights