October 1, 2023

Արքայազն Հարրին զրկվել է «Նորին թագավորական մեծություն» կոչումից, փոխվել է նրա կարգավիճակը

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի պաշտոնական կայքը հանել է արքայազն Հարրիի՝ «Նորին թագավորական մեծություն» տիտղոսը։

Այս մասին հաղորդում է Page Six-ը։ Թագավորական ընտանիք բաժնում, որտեղ ներկայացված է թագավորական ընտանիքի յուրաքանչյուր անդամ, արքայազն Հարիի և Մեգան Մարքլի անունները տեղափոխվել են էջի ամենաներքևի մաս։ Հրատարակությունը նշում է, որ դա տեղի է ունեցել երեք տարի անց այն բանից հետո, երբ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը թողել են թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները և Մեծ Բրիտանիայից տեղափոխվել ԱՄՆ։

2020 թվականի հունվարին արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվեցին թագավորական պարտականություններից և կորցրին իրենց թագավորական կարգավիճակը։

«Մենք մտադիր ենք հեռանալ թագավորական ընտանիքի «ավագ» անդամների գործունեությունից և սկսել աշխատել ֆինանսապես ավելի անկախ դառնալու համար»,- ասվում էր Սասեքսի դուքսի ուղերձում։

2021 թվականի մարտին արքայազն Հարրին և Մեգան Մարքլը սկանդալային հարցազրույց էին տվել ամերիկացի հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին, որում թագավորական ընտանիքին մեղադրել են անտարբերության, մշտական ճնշման և ռասիզմի մեջ։ Այդ ժամանակվանից զույգի հարաբերությունները Չարլզ Երրորդ թագավորի և նրա ընտանիքի հետ շարունակում են լարված մնալ։ Իրավիճակն էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ արքայազն Հարրին տվեց մի շարք անկեղծ հարցազրույցներ և թողարկեց իր ինքնակենսագրական «Պահեստային» գիրքը:

Ներկայումս արքայազն Հարրին կնոջ և երկու երեխաների հետ ապրում է ԱՄՆ-ում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը վեպը կնկարահանեն Netflix-ի համար։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights