October 5, 2023

Բախվել են «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ի Mercedes-ն ու «ՀԱԷԿՇԻՆ» ՓԲԸ-ի Opel-ը. կան վիրավորներ

Օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 69.5 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Գևորգ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Կարեն Մ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Կարեն Մ.-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Ազգանուշ Մ.-ն և 13-ամյա Հայկազ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գևորգ Ա.-ն աշխատում է «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ում, իսկ Կարեն Մ.-ն՝ «ՀԱԷԿՇԻՆ» ՓԲԸ-ում:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights