September 22, 2023

Երևանում կրակել են 18 համարի ավտոբուսներից մեկի վրա․ վարորդն է ահազանգել ոստիկանություն

Երևանում այսօր կրակել են 18 համարի նոր ավտոբուսներից մեկի վրա։ Քաղաքապետարանից հայտնել են՝ դեռ պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է վնասվել մեքենայի ապակին։

«Դիմել ենք ոստիկանություն, որպեսզի պարզվի դեպքի հանգամանքները։ Քննությունը իրականացնելուց հետո կարող ենք հստակ տեղեկություն տալ՝ կրակոց է եղե՞լ, քա՞ր է դիպչել, թե այլ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել։ Կրակոցի վարկածը ոչ հերքում ենք, ոչ հաստատում»,-նշել են քաղաքապետարանից։

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում էլ 18 համարի ավտոբուսի վարորդը պատմել է, որ ուժեղ ձայն է լսել, ավտոբուսը կանգնեցրել է, որից հետո նկատել է, որ ավտոբուսի ապակիներից մեկը ճաքել է։ Ուղևորներից մեկը ևս հաստատել է վարորդի պատմածը։

Կրակոցի մասին ահազանգը ստացվել է ժամը 13:15-ին

«Քաղաքացին հայտնել է, որ Աբելյան փողոցում ենթադրում է, որ կրակել են իր վարած ավտոբուսի վրա : հանգամանքները պարզվում են»,- նշեցին ոստիկանությունից։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights