Թուրքիայից Մոսկվա թռչող ինքնաթիռը այսօր՝ օգոստոսի 10-ին, շտապ վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում, հայտնում է «Известия»-ն։ Հրատարակության տվյալներով՝ Պուլկովո օդանավակայանում վայրէջք կատարելու մասին ուղևորներին ավելի վաղ չեն զգուշացրել։
Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր 04:25-ին մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում, սակայն ժամը 10:00-ի դրությամբ օդանավից մարդկանց իջեցրել են օդանավակայանում՝ պատճառաբանելով, որ պետք է սպասել, հայտնում է Mash ալիքը։ Մարդիկ հայտնում են, որ իրենց հանձնել են ուղեբեռն ու թողել առանց սննդի, ջրի և առանց տեղեկությունների, թե երբ են ուղարկելու Մոսկվա։
Ոմանց հաջողվել է գնել Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա հաջորդ չվերթի տոմսերը և թռչել, իսկ ոմանք մնացել են օդանավակայանում։ Այժմ ուղևորներին հաջողվել է երկար բողոքներից հետո ռեստորանի կտրոններ ձեռք բերել։
Ավելի ուշ նշվել է, որ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել շարժիչի խնդիրների պատճառով։
Բաց մի թողեք
Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից և ոչ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել են Էրդողանի կերպարանքով մոտ 2 մետրանոց տիկնիկը․ Շվեդիա
Մոսկվայի օդանավակայաններում առնվազն 27 չվերթ է հետաձգվել