Երեկ՝ օգոստոսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, ՌԴ-ի բնակիչ, 36-ամյա Արտյոմ Տ․-ն իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ քաղաքի Ջրաշեն բնակավայրի 1-ին փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Լոռու մարզի բնակիչներ 13-ամյա Սմբատ Ա․-ին և 12-ամյա Հարություն Ա․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխաներին, ապա՝ տեղափոխել «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Երեխաները առաջին օգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բաց մի թողեք
Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ. ԼՂ ՄԻՊ․ Լուսանկարներ
Ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը մշտական կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ
Օրվա գերխնդիրը մարդկանց էվակուացումն է, կազմակերպված ու անվտանգ տարհանումը