September 22, 2023

Ում է արտահանձնել Բաքուն Մոսկվային

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը բավարարել է ՌԴ գլխավոր դատախազության խնդրանքը՝ միջպետական ​​հետախուզման մեջ գտնվող այս երկրի քաղաքացի Դանիլ Պավլովիչ Տաուկինին (ծնված 1978 թ.) արտահանձնելու վերաբերյալ։

Այս մասին հայտնել է ԱՊԱ-ն՝ հղում անելով գլխավոր դատախազության տարածած տեղեկությանը։ Վերջինս մեղադրվում է Ռուսաստանում կաշառք վերցնելու հետ կապված հանցագործություն կատարելու մեջ։

Տաուկինը կալանավորվել է այս տարվա ապրիլին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights