September 24, 2023

Սարսափելի և անմարդկային է ԼՂ-ում տիրող իրավիճակը. Նուբար Աֆեյան

Հայտնի ձեռներեց, կենսատեխնոլոգ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ-ում օրեցօր վատթարացող մարդասիրական ճգնաժամին:

«Որպես մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ ես սարսափելի և անմարդկային եմ համարում ԼՂ-ում տիրող իրավիճակը»,- գրել է Աֆեյանը՝ հիշեցնելով Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հրապարակած զեկույցը, ըստ որի, Ադրբեջանը ցեղասպանություն է իրագործում ԼՂ բնակիչների նկատմամբ:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

Ապրիլի 23-ին Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։

Տեղում օրեցօր վատթարանում է մարդասիրական ճգնաժամը, ամենասովորական մթերքների և ապրանքների սուր դեֆիցիտ է, բնակչությունը մատնված է սովի:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights