Երեկվանից համացանցում է հայտնվել «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի ու կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանի ինքնամոռաց տանգոն երևանյան ռեստորաններից մեկում:
Զույգը ժպիտով պարում է ռուսական էստրադայի աստղերից Ստաս Միխայլովի երգերից մեկի ներքո, վերջում՝ Ռոտենբերգը համբուրում է ամուսնուն:
Հիշեցնենք՝ Արզաքանցյանն ու կինը առաջին անգամ չէ, որ իրենց պարով հայտնվում են համացանցում: Նրանք տանգո էին պարել նաև 2 ամիս առաջ՝ հունիսի 9-ին՝ նշելով, որ տոնում են իրենց առաջին հանդիպման օրը: Իսկ ավելի վաղ՝ 2021-ին, համացանցում տարածվել էր տեսանյութ, որում Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում միասին պարում էին հայակակն երաժշտության հնչյունների ներքո։
Տեսանյութը՝ համացանցից:
Բաց մի թողեք
Սեպտեմբերի 22-ի աստղագուշակ․ Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք դժվարություններ
Հայտնի է Ազգային կոմիտեի կազմը
Զգուշավոր տարածեք գրառումները, որոնցով կարող են զբաղվել ադրբեջանական հատուկ ծառայությունները․ Մարտիրոսյան