September 24, 2023

«Predator» լրտեսող ծրագրի կիրառման հավանական պատվիրատուն Հայաստանից է, անհրաժեշտ է լրացուցիչ հետաքննություն

«Ամերիկայի ձայնн» п8цгь 1․ Միացյալ Նահանգներն իր դաշնային՝ «սև ցուցակում» է ընդգրկել իսրայելական «NSO Group»-ի և «Intellexa» ընկերությունների, համապատասխանաբար, «Pegasus» ու «Predator» լրտեսող ծրագրերը, որոնք վերջերս հիշատակվել էին հայաստանյան գործիչների հեռախոսները թիրախավորելու մասին հրապարակումներում։

Հայտնի է, որ հայաստանյան առնվազն 12 հանրային գործիչներ թիրախավորվել են իսրայելական «Pegasus» լրտեսող ծրագրի միջոցով: Այդ մասին, մասնավորապես, հայտնի էր դարձել «Amnesty International»-ի զեկույցի արդյունքում։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը միացել էր «Pegasus Project» նախաձեռնությանը, որը միավորում է քաղհասարակության և լրատվական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչների: Նպատակը՝ թվային անվտանգության ոլորտում գործող իսրայելական «NSO Group» ընկերության «Pegasus» և այլ լրտեսող ծրագրերի կիրառման բացահայտումն էր ու կանխումը:

Վերջերս հայտնի է դարձավ, որ ԱՄՆ կառավարության «սև ցուցակում» են հայտնվել երկու այլ լրտեսող ծրագրեր ստեղծող ընկերություններ, ներառյալ՝ «Intellexa»-ն: Նման ցուցակում լինելը սահմանափակումներ է ենթադրում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության ժամանակ:

Հիշեցնենք, ըստ «Amnesty International»-ի, հայաստանյան սերվերային ենթակառուցվածքներում հայտնաբերվել էին «Predator» լրտեսող ծրագրի հետքեր։ Ծրագիրը մշակել է «Intellexa» ընկերությունը: Զեկույցը ներկայացրել էր անվտանգության գծով «Meta»-ի հետազոտողների կարծիքը, թե «Predator»-ի կիրառման հավանական պատվիրատուն Հայաստանից է, և անհրաժեշտ է լրացուցիչ հետաքննություն՝ հստակեցնելու, թե ում նկատմամբ և ինչ նպատակով է այն կիրառվել:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights