Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
5 ուղևորներ, ինչպես նաև «Զիլ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։ Վիրավորների վիճակը, ըստ բժշկական կենտրոնից փոխանցված տվյալների, ծանր են կամ ծայրահեղ ծանր։
Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Անհետաձգելի միջոցներ են ձեռնարկվում բոլոր ուղևորների ինքնությունները հստակեցնելու, ավտովթարի պատճառները պարզելու, վարորդների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
Այս պահին դեռևս հնարավոր չի եղել բուժհաստատություն տեղափոխված անձանց հետ կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ’ առողջական վիճակով պայմանավորված դրա անհնարինության պատճառով։
Քննչական կոմիտեն առաջիկայում հանդես կգա դեպքի վերաբերյալ թույլատրելիության սահմաններում ավելի համապարփակ տեղեկատվության հրապարակմամբ։
Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, միկրոավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 11 մարդ, վնասվածքներով հոսպիտալացվել՝ 6-ը:
Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը՝ վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Եվս 1 տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակենդանացման բաժանմունք:
Գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի պատճառով զոհվածները «Համշեն տուրի» ուղևորներն են եղել, որոնք վերադառնում էին Արևմտյան Հայաստանի եռօրյա տուրից։
Տուրի գյումրեցի մասնակիցները Գյումրիում իջել են, որից հետո «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսի ուղևորները շարունակել են ճանապարհը։ Այդ ընթացքում էլ վերջինս բախվել է «ZIL» մակնիշի բեռնատարին։
Մեզ փոխանցեցին, որ այս պահին Գյումրիում 3֊րդ կարգ դրական արյան դոնոր են փնտրում ողբերգական վթարի հետևանքով վիրավորված երիտասարդի համար, ով Գյումրիի հիվանդանոցում է։
ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի, կա վեց տուժած. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հինգինը՝ ծանր:
Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ Զոհերի թվում է նաև Համշեն տուրի վարորդը՝ Մառլենը և գիդը։
Բաց մի թողեք
Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
Թուրքը 100 մետր ներքև է, մեզ ասում են գնացեք ձեր տները. ԼՂ քաղաքացիները դեռ Ստեփանակերտի օդանավակայանում են․ Տեսանյութ