Այսօր առավոտից լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում այն մասին, թե դերասան Սոս Ջանիբեկյանը նշանակվելու է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն:
Թատրոնի տնօրենի նշանակման համար նախ պետք է մրցույթ հայտարարվի, թեկնածուները պետք է մասնակցեն մրցույթին, իսկ հաղթողը Երևանի քաղաքապետի որոշմամբ ստանձնի տնօրենի պարտականությունները:
«Դեռ մրցույթ չկա, չկա նաև մասնակիցների ցանկ, ուստի այն տեղեկությունները, թե Սոս Ջանիբեկյանը նշանակվել է «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրեն, չի համապատասխանում իրականությանը»,-նշեց նա։
Միևնույն ժամանակ Կոստանյանը չհերքեց՝ Ջանիբեկյանի թեկնածության վերաբերյալ քննարկումներ կան:
Անդրադառնալով մրցույթի հայտարարման ժամկետներին՝ Կոստանյանն ասաց՝ ժամկետներ դեռ չեն նախանշվում:
Նշենք, որ Սոս Ջանիբեկյանը լրատվամիջոցների հետ զրույցում նույնպես չէր հերքել լուրը, հայտնելով՝ այդ հարցը քննարկման փուլում է։
Բաց մի թողեք
Առանց քեզ այս տարիների ընթացքում բոլորս, ասես, որբացած լինենք, հատկապես՝ հայ ազգը. Ազնավուրի հարսը՝ շանսոնյեի մասին
Բլինկենը կիթառ է նվագել և երգել՝ ներկայացնելով ԱՄՆ «երաժշտական դիվանագիտությունը». Լուսանկար
Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ՝ չհուսահատվե՛ք, Աստված ձեզ հետ է. Մել Գիբսոնը դատապարտել է Ադրբեջանին