Պարզվել է այսօր Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը։
Վթարի հետևանքով տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել վարորդ Հ. Պետրոսյանը, Volkswagen Crafter-ի ուղևորներ 27-ամյա Մարգարիտա Գաբրիելյանը, ում բնակության վայրը ճշտվում է, Երևանի բնակիչներ 34-ամյա Լիլիթ Ղուսասովան, 39-ամյա Էդուարդ Սահակյանը, Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Պայծառ Ավանեսյանը, Երևանի բնակիչ 23-ամյա Էդուարդ Քոլոյանը, իսկ Volkswagen Crafter-ի վարորդ Մ. Մարգարյանը, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Մուշեղ Էլոյանը, Երևանի բնակիչ 42-ամյա Լիաննա Քոչինյանը, Սյունիքի մարզի բնակիչներ 18-ամյա Եվա Փարսյանը, 27-ամյա Նարե Ամարյանը, Արցախի Հանրապետության բնակիչ 21-ամա Հելեն Դադայանը, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 24-ամյա Ամալյա Մնացականյանը, 50-ամյա Բորիս Թորոսյանը, 45-ամյա Անահիտ Հակոբյանը, Կոտայքի մարզի բնակիչներ 51-ամյա Ալվարդ Մարտիրոսյանն ու 56-ամյա Արայիկ Մուրադյանը տեղում մահացել են։
Բաց մի թողեք
Խոջալուում ընթանում է ԼՂ ներկայացուցիչների ու ադրբեջանական կողմի երկրորդ հանդիպումը
ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան՝ Հայաստանին. Մակրոն
Արցախցիների կողմնորոշման ու Երևանում ցույցեր անողների հոգեկան վիճակների մասին․ Լուսանկար