September 22, 2023

Ողբերգական վթարից զոհված զբոսավարը 21 տարեկան էր․ ամուսնացած չէր

Այսօր Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվածներից մեկը՝ «Համշեն» տուրիստական ընկերության զբոսավար 21-ամյա Մուշեղ Էլոյանն էր։ 

Այս մասին տեղեկանում ենք համացանցից, որտեղ երիտասարդ տղայի ընկերները կիսվում են կորսի վշտով։
Մուշեղը տուրիստական նշված ընկերությունում որպես զբոսավար էր աշխատում, ամուսնացած չէր։

«Համշեն» տուրիստական ընկերությունից չհերքեցին տղայի զոհվելու մասին լուրը։ Միևնույն ժամանակ նշեցին, որ այս պահին ոչինչ ասել չեն կարող։

Ավտովթարի ենթարկված միկրոավտոբուսի ուղևորները զբոսաշրջիկներ էին, վերադառնում էին Արևմտյան Հայաստանից։

Վերադարձող ուղևորները եղել են թե՛ Երևանից, թե՛ Գյումրիից, գյումրեցիները Գյումրիում կանգառ են ունեցել և իջել են տրանսպորտից։ Մյուսները շարունակել են ճանապարհը։

Լանջիկ գյուղի մոտակայքում, միկրոավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 11 մարդ, վնասվածքներով հոսպիտալացվել՝ 6-ը:

Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Եվս 1 տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի ԲԿ-ներից մեկը:

Ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights