October 5, 2023

Սևանա լճում քաղաքացի է խեղդվել

Օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։

Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ:

Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։

Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ՀՋՋ աշխատակիցների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ջրահեղձ եղած տղամարդը Ուկրանիայի Հանրապետության քաղաքացի է:

Պարզվել է, որ նա ժամը 20.40-ի սահմաններում Սևանա լճի հանրային լողափում՝ ափից մոտ 30 մ հեռավորության վրա, լողալիս ջրահեղձ է եղել. ՀՋՋ աշխատակիցների կողմից լճից դուրս է բերվել նրա դիակը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:

Լրատվամիջոցներում հրապրակված տեղեկությունների համաձայն՝ ջրահեղձ եղած քաղաքացին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի խորհրդականն է:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights