September 22, 2023

Վերջին օրերին օդի պատմական առավելագույն ջերմաստիճանի գերազանցումներ են եղել. Սուրենյան

Վերջին 4 օրերին հանրապետության տարածքը գտնվել է Արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային ալիքների գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ձևավորել է խիստ բարձր ջերմային ֆոն` նորմայից բարձր 5-7 աստիճանով:

Այս մասին «ՖԵյսբուք»-ի իր էջում հայտնել է հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ ամենաբարձր ջերմատիճանները հանրապետությունում օգոստոսի 12-ին գրանցվել են.

Երևանում` +41.0 °C,

Մերձավանում՝ +40.5 °C,

Արտաշատում՝ 40.4 °C,

Աշտարակում՝ +40.0 °C:

Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները.

Երևանում՝ 0.7 °C -ով (վերջին անգամ +40.3 °C, 2006թ.),

Մերձավանում՝ 0.5 °C -ով (վերջին անգամ +40.0 °C, 2006թ․),

Արտաշատում` 0.4 °C -ով (վերջին անգամ +40.0 °C, 2003թ.),

Աշտարակում՝ 0.3 °C-ով (վերջին անգամ +39.7 °C, 2003թ.):

Օգոստոսի 13-ին օդի առավելագույն ջերմաստիճանները գրանցվել են.

Երևանում՝ +40.7 °C,

Մերձավանում՝ +40.5 °C,

Արմավիրում՝ +40.0 °C:

Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները.

Երևանում՝ 1.2 °C -ով (վերջին անգամ +39.5 °C, 2006թ.),

Մերձավանում՝ 0.9 °C -ով (վերջին անգամ +39.6 °C, 2006թ.),

Արմավիրում՝ 0.9 °C -ով (վերջին անգամ +39.1 °C, 1955թ.):

%d bloggers like this:
Verified by MonsterInsights