September 24, 2023

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է այսօր ձերբակալված ՀՀ ԶՈՒ պահեստազորայինի լուսանկարը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր ձերբակալված ՀՀ ԶՈՒ պահեստազորայինի լուսանկարը։

Նշվում է, որ ձերբակալվել է 1983 թվականին ծնված Գագիկ Աշոտի Ոսկանյանը։ Նա վիրավորում է ստացել։
May be an image of 2 people

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։

Այնուհետև պարզվեց, որ ադրբեջանական կողմից ձերբակալված հայ զինծառայողը դիրքը լքած պահեստազորայինն է։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, թե իբր այսօր՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել Ադրբեջանի տարածք:

Հաղորդագրության համաձայն՝ դա տեղի է ունեցել ուղեփակոց չպարունակող, բաց սահմանային հատվածում:

Նաև նշվում է, որ հայ զինծառայողներից մեկը վիրավորվել և ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից:

Ներկայումս ճշտվում են ձերբակալված հայ զինծառայողի մասին տեղեկությունները:

Նշենք, որ հայկական կողմից սույնի մասին պաշտոնական հրապարակումներ դեռևս չկան, սակայն հնարավոր է՝ խոսքը վարժական հավաքների վայրը լքած պահեստազորայինի մասին է, ում՝ դիրքը լքելու մասին ավելի վաղ հայտարարել էր ՊՆ-ն:

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութը, թե ինչպես են ադրբեջանցիները ձերբակալում պահեստազորայինին և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights