October 5, 2023

Ինչ է առաջարկել Լավրովը. հրապարակվել է ՌԴ ԱԳ նախարարի՝ ԼՂ բնակչության իրավունքներին առնչվող փաստաթուղթը

ԼՂ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է փաստաթղթի պատճենը, որն առաջարկել է Լավրովը հուլիսի 25-ին:

Պետրոսյանը նշել է, որ ստիպված է հրապարակել այն, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է իրականում կատարվում:

«Այսօր Պուտինը հնարավորություն ունի ՄԱԿ-ի անվտանգության նիստին փոխել իր վերաբերմունքն ու պլանները…

Սպասենք»,- գրել է նա:

Նշենք՝ փաստաթղթի վերնագրում նշված է, որ այն ներկայացնում է Ադրբեջանի կազմում նախկին ԼՂԻՄ տարածքի հայ բնակչության իրավունքներն ու սկզբունքները:

Կետերի թվում ներառված են ԼՂ բնակչության իրավունքները՝ առնչվող կրթությանը, կենսապայմաններին, գործունեությանն ու աշխատանքին, համակեցությանն ու պաշտոն զբաղեցնելուն, ԼՂ բնակչության դավանանքին ու կրոնական ազատությանը, նրանց անշարժ և շարժական գույքի պահպանությանը:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights