September 22, 2023

Ադրբեջանում՝ բռնապետության կանոններով, ևս երկու կուսակցություններ են լուծարվել

Ադրբեջանում շարունակվում է կուսակցությունների լուծարման «շքերթը» ՝ հավաստելով բռնապետական երկրի անթաքույց հակումները։

Այդ երկրի Արդարադատության նախարարությունը լուծարել է ևս երկու քաղաքական կուսակցություն՝ «Ազգային միաբանություն» և «Գորգուդ» կուսակցությունները։

Բացի այդ, օգոստոսին Արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել լուծարել ևս 11 կուսակցություն։

Պաշտոնական տվյալներով, այդպիսի որոշում է կայացվել, իբր, գերատեսչությանը դիմած կուսակցությունների խնդրանքով, թեպետ քաղաքական կազմակերպությունների առաջնորդներն արդեն հայտարարել են իրավական արհեստական խոչընդոտների առկայության մասին։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights