«Քանի անգամ եմ զգուշացրել, քանի անգամ եմ ահազանգել, որ հարկավոր չէ սոցիալական հարթակներում տեղադրել նկարներ, ինֆոներ, որոնք ընդհանուր գործին կարող են խանգարել»։
Նույնն էլ վերաբերում է բանակին վերաբերող հարցերին։ Այս անծայրածիր տիրույթում մենք մենակ չենք, ու առնվազն երկու թշնամական պետություն հսկա ռեսուրսներ է կենտրոնացրել՝ հայկական տիրույթի սոցցանցերն ուսումնասիրելու համար․․․
Ամեն մի նյութ, նկար տեղադրելուց առաջ ձեզ մի պահ դրեք մեր թշնամու տեղը ու ձեր նյութին նայեք որպես թշնամի։ Այ այդ ժամանակ կտեսնեք՝ դուք ինֆո տալի՞ս եք ակամայից, թե՞ չէ․․․ Զգույշ եղեք, որպեսզի չընկնեք նաև թշնամու քարոզչության թակարդը, նրանք հիմա ամեն ինչ անում են, որ մեր մեջ խուճապ տարածվի։
Հենց խուճապ եղավ, դիմադրողականությունն ընկնում է, հետևապես ցանկացած ոլորտում տանուլ տալը պատրաստ է լինում․․․»:
Բաց մի թողեք
Ղազարյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի գրառման մասին
Երիտասարդ մարդիկ եք, ձեր հայրենակիցների հետ դեբոշի փոխարեն մի միջազգային լիդերի հետ կռիվ արեք. Սաֆարյան
Դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել նաև ներսից և մեր գործողություններից է կախված անկախությունը. Կոնջորյան