September 26, 2023

Արցախում, ակնկալիքները թերևս այլ էին, անցած նիստին կարծես ավելի հասցեական էր

Ձևավորվող Ազատական Դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՄԱԿ ԱԽ նիստում կարծես շարունակվում է հավասարության նշան դնել երկու կողմերի միջև ու հայտարարակարգային կարծիքներ հայտնել, ոչ մեկը չի խոսում Կոռնիձորում կանգնած մարդասիրական օգնության մասին։

Գուցե համապատասխանաբար չի աշխատվել այդ պետությունների ներկայացուցիրների, հետ, որն է պատճառը։ Փոխարենը արտերկրում մշտապես Արմենիան իրենց պետության անվան հետ խառնվող Ալբանիայի ներկայացուցիչն արտաբերում է Լեռնային Ղարաբաղում բնակվող ադրբեջանական փոքրամասնության մասին, որպիսին չկա, իհարկե։

Այս օրհասական ժամանակահատվածում՝ Արցախում, ակնկալիքները թերևս այլ էին, անցած նիստին կարծես ավելի հասցեական էր մտքերի արտահայտումը, որ Ռուսաստանը վետո դրեց ու տապալեց Բանաձի ընդունման գործընթացը ․․․

%d bloggers like this:
Verified by MonsterInsights