Շատ քննարկումների է արժանանում ՄԱԿ ԱԽ նիստում Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը: Ընդհանրապես հայկական դիվանագիտության արդյունավետության եւ հմտության հարցը մեղմ ասած քննարկման հարց է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը:
«Կոնկրետ ելույթի առումով, կարծում եմ՝ արդարացված էր այն, որ ելույթի առանցքն ու շեշտադրումները մարդասիրական խնդրի հարթությունում էին:
Ինչպես նախորդ գրառումներում նշել եմ՝ քաղաքական առումով իրավիճակ է, երբ որեւէ մեկը չունի Ադրբեջանի հետ որեւէ հակադրության մեջ մտնելու մոտիվ՝ եթե փորձեմ նկարագրել համառոտ: Հետեւաբար, այստեղ քաղաքական շեշտադրումները ոչ միայն չեն լինի արդյունավետ, այլեւ՝ հաշվի առնելով համաշխարհային պատերազմի իրողությունները, կլինեին ընդհուպ հակաարդյունավետ, այսինքն, ավելի շուտ կառաջացնեին խնդիր, քան կլուծեին եղածը:
Հետեւաբար, մարդասիրական շեշտադրումները կարծում եմ այն օպտիմալն են, որ այսօր պետք է աշխատանքի առանցք դարձնեն Հայաստանն ու Արցախը հրապարակային դիվանագիտության դաշտում: Սա էլ իհարկե հաջողության, արդյունքի կուռ գրավական չէ, բայց սա այն դաշտն է, որտեղ Հայաստանը կարող է նվազագույնի հասցնել աշխարհաքաղաքական դիմակայության հետեւանքով առկա «սեղմման» աստիճանը եւ ընդլայնել իր աշխաատանքի տարածությունը»:
Բաց մի թողեք
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը. Հարությունյան
Հայաստանը մնալու է կանգու´ն. Հայկ Կոնջորյանը ներկայացրել է հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը
Ինչ պետք է անեն բոլոր այն մարդիկ, ովքեր ՀՀ պետականության կողքին են. Կոնջորյանը մանրամասնել է