Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, պատճենը` Անդրեա Վիկտորինին եւ մի շարք լրատվամիջոցների վերջերս անանուն նամակ է ուղարկվել․
«Հրապարակ օրաթերթը» գրում է. «Հարգարժա՛ն պարոն նախարար, պահանջում ենք՝ կա՛մ անմիջապես լուծարել ՀՀ ԶՈՒ հոգեւոր սպասավորության «գրասենյակը» ՀՀ ՊՆ-ից, քանի որ այն հակասում է իրավական պետության, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության սկզբունքներին, կա՛մ վերակազմակերպել այդ «գրասենյակի» գործունեությունը՝ ժողովրդավարության սկզբունքների համաձայն, եւ կա՛մ էլ հայտարարել, որ ՀՀ-ն կրոնապետություն է»։ Նամակում հեղինակը մասնավորապես նշում է, որ բանակում ծառայող հոգեւորականները՝ գնդերեցները, «ծառայում են զինվորների հետ միասին, նրանց հետ սահման բարձրանում, մասնակցում ռազմական արշավներին, ուսումնամարզական հավաքներին, զինվորների հետ, յուրաքանչյուր մարտական հերթափոխից առաջ դիրքապահ զինվորներին խրախուսում իրենց խոսքով եւ աղոթքով ճանապարհում, կազմակերպում ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ, ուխտագնացություններ՝ հակառակ զինվորի, սպայի ու առհասարակ զինվորականի կրոնական դիրքորոշումից։ Զինվորը պարտադրված է կատարել ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդի կամ սպասավորի հանձնարարականները»։
Երկարաշունչ նամակում դժգոհություններ էլ են հայտնում, օրինակ, որ ոչ բոլոր զինծառայողներն են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, եւ չի կարելի միայն այդ եկեղեցու ներկայացուցիչներին թույլ տալ բանակում ծառայություն իրականացնել:
Թերթի հետ զրույցում ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանն ասաց, որ ծանոթ է այդ նամակի բովանդակությանը։ «Դա ուղղակի մի անհատի՝ հավանաբար որեւէ աղանդի հարողի կողմից գրված նամակ է, եւ քանի որ պաշտպանության նախարարին է նամակը հասցեագրվել, ուրեմն պատասխան գրություն կպատրաստվի, եւ ես կպահանջեմ, որ պատասխան գրությունն ուղարկվի նաեւ այն բոլոր անձանց, այն բոլոր հասցեներին, ովքեր ստացել են այդ նամակը»,- պատասխանեց Հայր Մովսեսը։
Բաց մի թողեք
Փաշինյանի հեռացումը ծրագիր չէ, ծրագիր կլինի, թե ինչպես իրականացնել դա
Կվերսկսվի 40 հազար դրամ բնակվարձերի տրամադրումը
1295 ընտանիք տեղավորվել է Գեղարքունիքում