September 22, 2023

Թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի տունը․ գողացել են չհրկիզվող պահարանը, որտեղ եղել է խոշոր չափի գումար

Օգոստոսի 15-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 13։50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 54-ամյա Հայկ Ա․-ն և հայտնել, որ իրենց տանից գողություն է կատարվել։

Տեղում ահազանգողը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ օգոստոսի 14-ի 18։00-ից մինչև օգոստոսի 15-ի 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Կուրղինյան փողոցում գտնվող իր տան պատուհանի ճաղավանդակը, մտել ներս և այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Հայկ Ա․-ն Հայաստանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, նա հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել է մոտ 2 միլիոն դրամ և կարևոր փաստաթղթեր։
%d bloggers like this:
Verified by MonsterInsights