Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
Հայաստանի իշխանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արցախը Ադրբեջան է, իր ներկայացուցիչն էլ գնում է այդ դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում վերահաստատելու ու դրանից հետո ի՞նչ սպասում, ի՞նչ ակնկալիք:
Փաշինյանական իշխանությունը Արցախի հարցը հրել ու հասցրել է Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում քննարկվող իրավունքի խնդիր ու բնականաբար թեմայի բոլոր արծարծումները դրա տրամաբանության ներքո են լինելու:
Միակ գործոնը, որն այսօր խառնում է Արցախի հանձնման` դրսի ու ներսի շահառուների խաղաքարտերը, Արցախում ապրող մարդիկ են ու նրանց անկեղծորեն սատարող խմբերը:
Շատ կարևոր է հասկանալ, թե ավելի գլոբալ առումով ի՞նչ հետևանքներ կունենա ՄԱԿ-ի ԱԽ քննարկումները տարածաշրջանային զարգացումների վրա:
Բաց մի թողեք
Ղազարյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի գրառման մասին
Երիտասարդ մարդիկ եք, ձեր հայրենակիցների հետ դեբոշի փոխարեն մի միջազգային լիդերի հետ կռիվ արեք. Սաֆարյան
Դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել նաև ներսից և մեր գործողություններից է կախված անկախությունը. Կոնջորյան