Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել բոլոր տարածաշրջանային զինվորական կոմիսարներին աշխատանքից ազատելու մասին՝ կոռուպցիոն ստուգման արդյունքների հիման վրա։ Այս մասին հաղորդվում է պետության ղեկավարի կայքում։
Զելենսկին, հրապարակելով Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը, հայտարարել է, որ հանձնարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուզնիին այդ պաշտոններում նշանակել մարտական գոտում գտնվող զինվորականներին։
Նշենք, որ Հանրապետությունում զինկոմիսարիատների աուդիտի արդյունքներով զինկոմիսարիատների աշխատակիցների նկատմամբ հարուցվել է ընդհանուր առմամբ 112 քրեական գործ, 33 անձի մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի համար։
Նրանց թվում են շրջանային զինկոմիսարիատներ, քաղաքային և շրջանային զինկոմիսարիատների աշխատակիցներ, ռազմաբժշկական հանձնաժողովների աշխատակիցներ։ Ուկրաինական լրատվամիջոցները պարբերաբար հայտնում են, որ զինկոմիսարիատների աշխատակիցները տարկետում կամ զորակոչից ազատելու համար մի քանի հազար դոլար կաշառք են վերցնում։
Բաց մի թողեք
Վաղուց ժամանակն է վերանայել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԵԽ պատգամավորների քննարկում
Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է մեզ համար. Իրանի պաշտպանության նախարար
Ծայրահեղ մտահոգիչ լուրեր եմ ստանում, իրավիճակն արդեն կրիտիկական է. Հռոմի պապը՝ ԼՂ էսկալացիայի մասին