ՌԴ ՊՆ-ն կարող է օգտագործել «Բանակ-2023» ֆորումը՝ ստիպելու մի շարք երկրներին հրաժարվել Եվգենի Պրիգոժինի հիմնած և նրա կողմից ղեկավարված «Վագներ» ՌՄԿ-ի հետ համագործակցությունից և գովազդել ՌԴ պաշտպանության նախարարության կողմից վերահսկվող մասնավոր ռազմական ընկերությունները։
Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) զեկույցում։ Այսպիսով, Ռուսաստանի կառավարությունը սպառնում է դադարեցնել աֆրիկյան որոշ երկրների ռազմատեխնիկական և նյութական աջակցությունը, եթե նրանց ղեկավարությունը շարունակի օգտագործել «Վագներ»-ի հետ գոյություն ունեցող կապերը, ընդգծել են ISW-ի փորձագետները։
Նշվում է, որ ՌԴ ՊՆ-ն արդեն նման վերջնագիր է ներկայացրել Բուրկինա Ֆասոյի իշխանություններին։ Այս պնդումները հիմնականում գալիս են «Վագներ»-ի վարձկանների հետ կապված աղբյուրներից, սակայն դրանք համահունչ են ISW-ի նախկին գնահատականների հետ, որոնց համաձայն՝ Կրեմլը ձգտում է ոչնչացնել կամ վերակազմավորել «Վագներ» ՌՄԿ-ները՝ հօգուտ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից վերահսկվող ռազմական մասնավոր կառույցների:
Բաց մի թողեք
Վաղուց ժամանակն է վերանայել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԵԽ պատգամավորների քննարկում
Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է մեզ համար. Իրանի պաշտպանության նախարար
Ծայրահեղ մտահոգիչ լուրեր եմ ստանում, իրավիճակն արդեն կրիտիկական է. Հռոմի պապը՝ ԼՂ էսկալացիայի մասին