September 26, 2023

Նիկոլ Փաշինյանը՝ Կապանի փողոցներում, ոստիկանները յուրաքանչյուր մուտքի մոտ․ Լուսանկար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզկենտրոն Կապանում է։ Նա՝ մեծաթիվ թիկնապահների ուղեկցությամբ, դուրս է եկել Կապանի փողոցներում զբոսանքի, սակայն դա էլ պաշտպանության բավարար միջոց չեն համարել և շենքերի բակերում, մուտքերի մոտ ոստիկաններ են կանգնեցրել։

Փաշինյանը շրջել է Կապանի Շահումյան փողոցով, այդ փողոցում գտնվող շենքերում ինչ-որ բաներ է ստուգել․ ըստ բնակիչների՝ շենքերի նկուղները, որոնք քաղաքի ռմբակոծման ժամանակ որպես ապաստարաններ են ծառայում, այնուհետև «մասնագետի» աչքով ստուգել է Կապանի գետը։

Այդ ընթացքում նրան ուղեկցել են Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոյանը։ Ի դեպ, 2 օր հետո՝ օգոստոսի 19-ին, Կապան քաղաքի օրն է, իսկ 21-ին՝ Քաջարան քաղաքի օրը, Փաշինյանը որոշել է 2 օր շուտ այցելել Կապան, այլ ոչ այդ քաղաքների օրերին։

«Մենք պատրաստ ենք Երեւան-Կապան կանոնավոր չվերթերի իրականացմանը»։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առթիվ, կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթ կսկվեն կանոնավոր չվերթերը։

Որոշ դիտարկումներ ունեմ՝ կապված չվերթի, օդանավի հետ, բայց կսպասենք քաղաքացիների կարծիքներին եւ ըստ այդմ՝ լավարկումներ կանենք։ Կարծում եմ՝ Կապանի օրը կարող ենք տոմսերի վաճառքը սկսել, որ հաջորդ շաբաթվա համար մարդիկ գնեն»,- նկատել է նա:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ:

«Սյունիք» օդանավակայանում վարչապետին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Նիկոլ Փաշինյանը շրջել է «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին:

Օգոստոսի 19-ին Կապանի օրվա առիթով կլինի Երևան-Կապան ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից նախատեսվում են կանոնավոր չվերթներ:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights