«Օգոստոսի 14-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո անմիջապես փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել մեր ծառայությունները՝ վթարը կանխարգելելու համար»։
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը։
«Առաջին միտքն այն էր, որ եթե վարորդների փաստաթղթերի հետ ինչ-որ բան այն չէ, մենք կարող էինք վերապահում ներկայացնել ոստիկանությանը, թե ինչո՞ւ ճանապարհին չեք հայտնաբերել այդ մեքենաները, որ պատշաճ փաստաթղթեր չունեն: Բայց շատ արագ արձանագրեցինք, որ վարորդական իրավունքները իրավազոր են։ Ընդ որում՝ դուրս ենք բերել վարորդների վարորդական խախտումների հետագիծը, ոչ մի առանձնահատուկ բան չկա, չենք կարող ասել, որ այդ խախտումներին հակված են եղել։ Այնպիսի խախտումներ էին, որ յուրաքանչյուր վարորդի հետ կարող է պատահել։ Օրինակ՝ կարմի լույսի տակ գիծը խախտել և այլն»,- ասաց նա։
Ըստ Կառավարության ղեկավարի՝ մեքենաները ապահովագրված էին, տեխնիկական զննում անցած։
Վարչապետը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ հետաքրքրվելով դեպքի մանրամասներից, կոմիտեի նախագահը նկատեց. «Դեպքի վերաբերյալ փորձաքննություն է նշանակված, կհասկանանք՝ կա՞ խախտում, թե՞ ոչ, եթե կարձանագրվի, ապա փորձագետը կասի, թե ով է մեղավոր։ Արտառոց տեղեկություն դուրս բերված չէ»։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է սպասել քննության արդյունքներին․ «Երթևեկության ապահովման հետ կապված մեր միջոցառումները կլինեն շարունակական։ Փոխվարչապետի գլխավորությամբ գործում է ճանապարհների երթևեկության անվտանգության ապահովման աշխատանքային խումբ, որը փորձում է վերլուծել՝ վթարների պատճառները սև կետեր կոչված հատվածներն են, որտեղ շատ հաճախ են նման դեպքեր գրանցվում։ Անկախ նրանից՝ այսպիսի մեծ ողբերգության դեպքի հետ առնչվո՞ւմ ենք, թե՞ չէ, ոստիկանությունը պետք է շատ ուշադիր լինի։
Առավել ևս հին արտադրության բեռնատարների տեխնիկական վիճակի հետ կապված պարեկային ոստիկանությունը պետք է շատ ուշադիր լինի։ Իմ քննարկած դեպքը վերաբերում էր նրան, որ հին տարեթվերի արտադրության բեռնատարների լույսերը շատ հաճախ չեն միանում, և ուշացանք հերթական անգամ, բայց պարզվեց, որ բախումը եղել է ճակատային, մնացած բոլոր հարցերի պատասխանները կատ քննությունը»։
Բաց մի թողեք
Բոլոր համապատասխան մարմինները ստացել են հանձնարարականներ, արձագանքը կոտ է լինելու. վարչապետ
Այսօր մենք կրում ենք անասելի տառապանքներ, բայց կարևոր է հասկանալ՝ ինչու պիտի անցնենք այս ճանապարհը. վարչապետ
Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած. հավատում եմ քեզ, իմ իմաստուն ժողովո՛ւրդ. Ալեն Սիմոնյան