September 22, 2023

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 22-ամյա վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 08։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Հովեյանը իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ դեպի Ոսկեհատ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով Վ․ Հովեյանը տեղում մահացել է։

Դին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 47 մետր հեռավորության վրա։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան վթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոսկեհատ գյուղում մեքենայից 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 22-ամյա վարորդի դին։

Վթարի զոհը՝ Վարդան Հովեյանը, Լաչինից էր, պատերազմից հետո ընտանիքի հետ տեղափոխվել էր Արմավիրի մարզ, Էջմիածնում տուն ձեռք բերել և հաստատվել այնտեղ։

Նշենք, որ տղան նոր էր ամուսնացել՝ օգոստոսի 3-ին։ Հարսանիքից հետո կնոջ հետ մեկնել էր հանգստի և երեկ էր վերադարձել Հայաստան։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights