September 24, 2023

Ադրբեջանը գիտակցաբար է սովի մատնելու գործիքն ընտրել․ ԼՂ ԱԳ նախարար

ԼՂ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է ԼՂ ստեղծված հումանիտար իրավիճակը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։

«Ինչպես տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, արդեն ունենք սովամահության դեպք: Մենք տեսնում ենք, որ, ցավոք սրտի, այդ վտանգը գնալով ավելի է լուրջ դառնալու` հաշվի առնելով, որ շատ սահմանափակ կարողություններ ունենք։
Միևնույն ժամանակ, հաշվի առնենք, որ վառելիքի պակասությունը շատ ծանր վնասներ է հասցնում գրեթե բոլոր կենսագործունեության ոլորտներին՝ սկսած առողջապահության համակարգից մինչև գյուղատնտեսություն»,- հայտարարել է Ղազարյանը։

Վկայակոչելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը՝ Ղազարյանը ընդգծել է, որ  Ադրբեջանը շատ գիտակցաբար է սովի մատնելու գործիքն ընտրել, և միայն ու միայն միջազգային հանրության կողմից կոնկրետ քայլեր ձեռնարկելու պարագայում հնարավոր կլինի զսպել ադրբեջանական կողմին։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights