September 26, 2023

Դատախազություն են ներկայացել Քոչարյանի որդու ընտանիքի ներկայացուցիչը և Սեդրակ Առուստամյանը

«Մուլտի գրուպ կոնցեռն»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, նրա ընտանիքի անդամների ներկայացուցիչը, ինչպես նաև Լևոն և Սիրուշո Քոչարյանների ներկայացուցիչն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ներկայացել են դատախազություն։

Այս մասին հայտնել են ՀՀ դատախազությունից։

Նշվում է, որ գլխավոր դատախազություն են ներկայացել Լևոն և Սիրանուշ Քոչարյանների ներկայացուցիչը, Սեդրակ Առուստամյանը և իր ընտանիքի անդամների ներկայացուցիչը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կինը դեռևս չեն ներկայացել:

Իրավասու մարմինը ներկայացած անձանց տրամադրել է ուսումնասիրությունների արդյունքներով հավաքված նյութերը՝ առաջարկելով օրենքով նախատեսված ժամկետում ծանոթանալ և ներկայացնել դիրքորոշում ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ:

Ներկայում վերը նշված որևէ անձի կողմից Իրավասու մարմին դիրքորոշում չի ստացվել:
%d bloggers like this:
Verified by MonsterInsights