September 25, 2023

Երեխային կտտանքների ենթարկած կնոջ նկատմամբ կարող է նշանակվել ազատազրկում՝ 14-25 տարի ժամկետով

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ մայրը կտտանքների է ենթարկում դստերը։

Նա հերթով թվարկել է, թե քանի հանցագործություն է առկա տեսանյութում:

«Այն, որ նման արարք կատարողը անձ չէ, այլ գոյ, որը մարդակյին ոչինչ չունի, չի վիճարկվում կամ քննարկվում: Քննարկեմ լոկ իրավական գնահատականի մասով:

Այդ նյութում բացահայտ հանցագործություններն այնքան շատ են, որ հերթով անդրադառնամ:

Առերևույթ առկա են հետևյալ հանցակազմերը՝

1) ՀՀ քր. օր.-ի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետեր՝ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ և առանձին դաժանությամբ (չեմ բացառում նաև 6-րդ կետը՝ հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ), ինչը պատժվում է ազատազրկմամբ 3-7 տարի ժամկետով,

2) ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդված 2-րդ կամ 3-րդ մաս՝ Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որի կոնկրետ մասը և կետը կորոշվի երեխայի տարիքից ելնելով, և պատժվում է ազատազրկմամբ 5-10 կամ 8-15 տարի ժամկետով:

3) ՀՀ քր. օր.-ի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ՝ Անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը՝ անչափահասին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն մասնակից դարձնելով, ինչը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով,

4) ՀՀ քր. օր.-ի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ՝ Մանկական պոռնոգրաֆիա ստեղծելը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով, ինչը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:

Չեմ բացառվում, որ լինեն նաև այլ հանցագործություններ, ինչը կպարզվի քննության ժամանակ:

Հանցանքների համակցությամբ կնոջ նկատմամբ վերջնական պատիժ կարող է նշանակվել ազատազրկում 14-25 տարի ժամկետով:

Հ.Գ. Սակայն երեխայի հանդեպ ոչ պակաս ԿՏՏԱՆՔ էր նրա դեմքը ցուցադրելով տեսանյութը տարածելը: Հասարակություն, մի պիտակավորեք երեխային, նա դեռ Հայաստանյան իրականությունում պետք է ապրի, մի դարձրեք նրան բուլինգի զոհ, մի ենթարկեք երկրորդային զոհականացման, մի խարանեք իրան:

Անհապաղ պետք է հեռացվի այդ նյութը համացանցից…..»

Նշենք, որ համացանցում տարածվող տեսանյութում կինը (ենթադրաբար՝ երեխայի մայրը) ֆիզիկական բռնության է ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում նրան, ցուցաբերում ստորացուցիչ, նվաստացնող վերաբերմունք՝ մերկացնելով նրան ու թքլով երեխայի վրա:

Կինը նաև բռնության տեսարանին է ներգրավել 2 անչափահաս այլ աղջիկ երեխաների (ենթադրաբար՝ բռնության ենթարկված երեխայի քույրերին): Մոր դրդմամբ ու հորդորով աղջիկները թքում և միզում են մյուս երեխայի վրա:

Այս ամենը կինն անում է միացված տեսախցիկի առաջ՝ պարբերաբար ուղղելով այն և աղջիկներին հորդորելով շարժվել ու գործել այնպես, որ ամեն ինչ կադրում հստակ երևա:

Համացանցում արագորեն տարածված և մեծ աղմուկ բարձրացրած այդ տեսանյութում պատկերված կինը, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է: Նա այս պահին ՆԳՆ ոստիկանությունում է:

Բացառիկ տեղեկություններով՝ համացանցում տարածված տեսանյութի կինը, որը հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկում իր անչափահաս երեխային, Գավառի բնակչուհի Աննա Արեւշատյանն է, ունի 5 երեխա։

Մինչ համացանցը քննարկում է այս ահասարսուռ տեսանյութը, ավելի սարսափելի տեղեկություններ են պարզվում:

Վերջինիս ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա հունվարին դատապարտվել է ազատազրկման՝ անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով։ Դատալեքս տեղեկատվական հարթակում գործի վերաբերյալ տեղեկատվությունը փակ է։

ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը գրում է․

«Ընկերներ ջան, խնդրում եմ ջնջել այդ տեսանյութը ձեր էջերից, հորդորեք բոլոր տարածողներին ջնջել: Երեխային ավելի եք վնասում` ենթարկելով նրան կրկնակի զոհականացման:

Ընկերներ, քանի որ անդադար նամակներ ու զանգեր եմ ստանում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի առնչությամբ, ուզում եմ տեղեկացնել, որ դեպքի մասին տեղյակ ենք, իրավապահ մարմինները զբաղվում են։

Այս պահին ուղղակի խնդրում եմ՝ երեխային, տեսանյութում երևացող մյուս երեխաներին էլ ավելի չթիրախարովելու ու խոցելի չդարձնելու համար դադարեք տեսանյութը տարածել, երեխային բաց դեմքով նույնականացնել։

Դեպքի մանրամասները պարզվելուց հետո մեր գերատեսչության լիազորությունների շրջանակում անմիջապես կձեռնարկվեն համապատասխան աշխատանքներ։

Հ.Գ. Երեխաների հետ կազմակերպվելիք հետագա  աշխատանքներում ես և ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի պետը կլինենք ներգրավված»։

Դստերը ծեծած կնոջ ամուսինը կալանավորված է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար

%d bloggers like this:
Verified by MonsterInsights