Երևանի ավագանու ընտրությունների համար գրանցվեցին 13 կուսակցություն և մեկ դաշինք:
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 18-ին գումարված հերթական նիստում գրանցեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցություններ և 1 դաշինքի ընտրական ցուցակները։
Գրանցված կուսակցություններն են․
«Հայաստանի եվրոպական կուսակցություն
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Ուժը հայրենյաց» կուսակցություն
«Հանրային ձայն» կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Հաղթանակ» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն։
«Մայր Հայաստան» դաշինք։
Գրանցված կուսակցությունների և դաշինքի ընտրությունների մասնակցության հերթական համարների, Հանրային հետուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերի ժամանակացույցի ու արտաքին գովազդային վահանակների վիճակահանությունը տեղի կունենա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի օգոստոսի 19-ի արտահերթ նիստում։
Բաց մի թողեք
ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ընտրությունների վերջնական արդյունքները
Վաղը ԿԸՀ-ն արտահերթ նիստ կանցկացնի. կամփոփվեն Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները
Որ ուժի ձայներն են ավելացել կամ պակասել. Երևանի ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի արդյունքները