September 24, 2023

Ինչու է անչափահաս աղջիկ երեխային բռնության ենթարկել մայրը. նոր մանրամասներ

Երեխայի նկատմամաբ բռնություն գործադրած կինը, որը նախկին 3 ամսով դատապարտված է եղել սուտ մատնություն կատարելու համար, 4 երեխաների մայր է։ Մեր ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, որ նա նպաստ է ստացել Գեղարքունիքի այն ժամանակվա մարզպետ Գնել Սանոսյանի կողմից՝ 30 հազար դրամի չափով։ Սեփական աղջիկ երեխային բռնության ենթարկած կնոջ և նրա ընտանիքի մասին նորանոր մանրամասներ են հայտնի դառնում: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ կնոջը իրավապահները հայտնաբերել են Երևանում, դեպքը տեղի է ունեցել Երևանում:

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը:

Վերջինս նաև հաստատեց տեղեկությունը, որը ընտանիքի հայրը դատապարտված է՝ երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարելու համար:

Համայնքի ղեկավարի տեղակալը նաև նշեց, որ նոր տեղեկություններ են ստացել, որոնց համաձայն՝ ընտանիքը Գավառ է տեղափոխվել երկու-երեք տարի առաջ: Ամուսինը Իջևանի բնակիչ է, իսկ կինը՝ Շամշադինի: Այս պահին նրանք Գավառում չեն բնակվում:

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն էլ՝ կինը ցուցմունք տալիս հայտնել է, որ նման քայլի է գնացել գումարի համար:

«Որպես քաղաքացի որևէ բանով աչքի չի ընկել, ու մեզ համար էլ էր անսպասելի»:

Այս մասին ասաց Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը՝ անդրադառնալով սեփական աղջիկ երեխային կտտանքների ենթարկող կնոջը, որը Գավառում է ապրել և 34 տարեկան:

«Անակնկալի ենք եկել, որ նման դեպք կարող էր տեղի ունենալ Գավառում: Մեզ համար շատ դատապարտելի է երեխայի նկատմամբ բռնությունը: Նորից եմ կրկնում՝ որևէ բանով աչքի չընկնող քաղաքացի է, դեպքից առաջ ոչ մի ձև չի շոշափվել նման անուն-ազգանունը»,- նշեց Դաշտոյանը:

Հարցին՝ երեխաների մասին ի՞նչ տեղեկություններ ունեն, որտե՞ղ են, և արդյոք տարվո՞ւմ է համապատասխան աշխատանք, Գրիգոր Դաշտոյանը արձագանքեց. «Մենք հիմա ոստիկանության հետ աշխատում ենք, փորձում ենք ճշտել մնացած տվյալները ու, ըստ ընթացակարգի, այն, ինչ համայնքապետարանի լիազորությունների շրջանակներում է, իրականացնելու ենք»:

Հ.Գ. Ավելի ուշ Գավառի համայնքապետարանը տեղեկություններ է ստացել, որ ընտանիքը երկու-երեք տարի է ապրել Գավառում, ընտանիքի հայրը, որը այժմ դատապարտված է՝ երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարելու համար, Իջևանից է, մայրը՝ Շամշադինից: Փոխհամայնքապետի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Երևանում:

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, տարածված տեսանյութի կինը, որը հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկում իր անչափահաս երեխային, 5 երեխայի մայր է, իսկ վերջինիս ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա հունվարին դատապարտվել է ազատազրկման՝ անչափահաս երեխայի բռնաբարելու հոդվածով։ Որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ կինը ևս նախկինում դատապարտված է եղել՝ սուտ մատնության համար:

«Ավելի պարզ ասեմ՝ էդ տեսանյութը ուղղակի տարածելը քրեորեն պատժելի է՝ անկախ ձեր բարի ու օրինական նպատակներից»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իրէջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ տեսանյութում պատկերվածը հասարակ ծեծ կամ դաժանություն չէ։

«Իրավապահ մարմինները պիտի էս նողկալի շղթայի բոլոր անդամների հետևից գնան»,-եզրափակել է նա։

May be an image of 2 people

%d bloggers like this:
Verified by MonsterInsights