October 1, 2023

Ուկրաինան անօդաչու թռչող սարքով հարձակվել է Մոսկվայի վրա․ ինչ է կատարվել

Օգոստոսի 18-ին Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ի սահմաններում Կիևի ռեժիմը փորձել է ահաբեկչություն իրականացնել՝ օգտագործելով անօդաչու թռչող սարք՝ Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի օբյեկտների վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն իր տելեգրամյան ալիքում։

Նշվում է, որ ՀՕՊ կիրառումից հետո այն  ընկել է մայրաքաղաքի Կրասնոպրեսնենսկայա ամբարտակի մոտակայքում գտնվող ոչ բնակելի շենքի վրա, զոհեր և վիրավորներ չկան։

Անօդաչու թռչող սարքը, որ շարժվել է Մոսկվայի ուղղությամբ, խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Դրա բեկորներն ընկել են մայրաքաղաքի  «Экспоцентр» շրջանում։

Այդ մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նրա տեղեկացմամբ, ըստ նախնական տեղեկությունների, զգալի ավերածություններ չեն եղել, զոհեր չկան։
«Տեղում աշխատում են քաղաքային արտակարգ իրավիճակների ծառայությունները»,- հավելել է Մոսկվայի քաղաքապետը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը ևս հայտնել է անօդաչու թռչող սարքի խոցման մասին, որն այս գիշեր փորձել է գրոհել Մոսկվայի օբյեկտների վրա։ Գերատեսչության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել և խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը մոտ 04։00-ին։

«ԱԹՍ-ն հակաօդային պաշտպանության զինատեսակների ազդեցությանը ենթարկվելուց հետո փոխել է թռիչքի ուղին և ընկել Մոսկվայի Կրասնոպրեսնենսկայա ամբարտակային տարածքում գտնվող ոչ բնակելի շենքի վրա։ Տուժածներ և հրդեհներ չկան»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights