Սյունիքի մարզային քննչական վարչությունում դժգոհության մեծ ալիք է բարձրացել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Օրերս պաշտոնանկ է արվել արդեն նախկին պետ Սարգիս Մարգարյանը, բայց դժգոհությունը ոչ թե Մարգարյանի պաշտոնանկության հետ է կապված, այլ որ նրան փոխարինող են բերել Շիրակի մարզից՝ Գուրգեն Գրիգորյանին, ով Շիրակի նախկին դատախազն է։
Սյունիքի իրավապահ կառույցում վիրավորված են՝ ինչ է, իրենց մարզում արժանավոր կադր չկա՞, որ պարբերաբար դրսից են մարդ բերում-նշանակում։
Պաշտոնանկ արված Մարգարյանն էլ Գեղարքունիքից է, ում կրկին վերադարձրել են հայրենի մարզ։ Սակայն սա վրդովմունքի միակ պատճառը չէ, բանն այն է, որ Գրիգորյանն էլ որոշել է իր տեղակալ նշանակել կրկին ոչ սյունեցի ոմն Վոլոդյա Մուրադյանի, ով մինչեւ պատերազմը քննչականում քննիչ է աշխատել, սակայն 44-օրյա պատերազմի օրերին, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից՝ ազատման դիմումում չթաքցնելով, որ իր ընտանիքը Սյունիքում անվտանգ չի զգում, ուստի որոշել է հեռանալ մարզից։
Բաց մի թողեք
4-տառանոց բառի մեջ 7 սխալ է անում․ ով է ՏԿԵ նախարարի տեղակալը
ՔՊ-ականները զգուշացնող SMS են ստացել
Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ գործընթաց է սկսվել